Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակում տեղի ունեցածի առթիվ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն:
Խորհրդակցությունը նվիրված էր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, որից տուժել են միջոցառման մասնակիցներ:
Ոստիկանության հաղորդմամբ, ոստիկանության պետը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հրահանգեց աշխատել ամբողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները, անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի համակողմանի և բոլոր ուղղություններով քննության, բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու և կատարվածի ամբողջական պատկերը բացահայտելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին կոնկրետ հանձնարարականներ և քննարկվեց գործողությունների ծրագիրը: