Պայթյուն`Հանրապետության  հրապարակում. կան տուժածներ
Օրվա թեմա
20:05 04/05/2012

Պայթյուն`Հանրապետության հրապարակում. կան տուժածներ

Քիչ առաջ` 10-15 րոպե առաջ,  Հանրապետության հրապարակում, Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն:  Ինչպես հայտնում է դեպքի վայրից panorama.am-ի թղթակիցը,  կան տուժածներ, որոնց շտապօգնության երկու ավտոմեքենաներով արդեն տեղափոխել են:
 
ԱԻՆ լրատվական կենտրոնից Panorama.am-ին տեղեկացնում են, որ կան տուժածներ, բայց հստակ թիվ չեն նշում՝ 4-5 երիտասարդ: Ըստ աղբյուրի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. ավելի ուշ մանրամասն տեղեկություն կհաղորդվի: Շտապօգնության 103 ծառայությունից նույնպես հստակ տեղեկություններ չեն հաղորդում:

Placeholder
Պայթյուն`Հանրապետության հրապարակում. կան տուժածներ