Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շ. Հունանյան. Տուժածների վիճակը կայունացել է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում
Այսօր` ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 94 քաղաքացի, որից 25-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, թե հոսպիտալացված 154 քաղաքացիներից 76-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում: ԱՆ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն այս կապակցությամբ հայտնեց, որ ԱԻՆ հաշվարկներում սխալ է տեղի ունեցել:
Նրա խոսքով, բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է բարձր մակարդակով: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Շ. Հունանյանը ասաց, որ տուժածների վիճակը կայունացել է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նախարար Հարություն Քուշկյանը գտնվում է ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում:
ԱՆ մամուլի խոսնակն ասաց նաև, որ հիվանդանոցներից դուրսգրումները շարունակվում են: