Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից 14-ը վերջին ժամերի ընթացքում դուրս են գրվել: Ներկա պահին մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 80-ը:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, հիվանդների վիճակը բավարար է: Կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են:
Նշենք, որ բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: