«Ռեալը» չի վաճառի Իգուաինի տրանսֆերը
Աշխարհում
12:20 05/05/2012

«Ռեալը» չի վաճառի Իգուաինի տրանսֆերը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան հերքել է տարածված այն լուրը, որ «Արքայական թիմը» պլանավորում է ամռանը վաճառել Գոնսալո Իգուաինի տրանսֆերը:

«Իգուաինը շատ լավ գիտի, թե որքան կարևոր խաղացող է «Ռեալի» համար,- Կարանկայի խոսքերը մեջբերել է «Ռեալի» պաշտոնական կայքը:- Արդեն վաղուց նկատելի է, որ մենք շահագրգռված ենք նրան պահել թիմում: Կարող եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում նրա հետ հույսեր ենք կապելու: «Ռեալը» մտադիր չէ բաց թողնել նրան»:

Հիշեցնենք, որ, համաձայն եվրոպական մամուլի հրապարակումների, «Ռեալը» պատրաստ էր Իգուաինին բաց թողնել ֆրանսիական ՊՍԺ, որն արգենտինացու համար առաջարկում էր 40 մլն եվրո:

Placeholder
«Ռեալը» չի վաճառի Իգուաինի տրանսֆերը