Առաջին տիկինն այցելել է տուժածներին
Առողջություն
13:18 05/05/2012

Առաջին տիկինն այցելել է տուժածներին

Քիչ առաջ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է ԵրՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիր` ծանոթանալու երեկ Հանրապետության հրապարակից այրվածքներով հիվանդանոց տեղափոխվածների վիճակին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով, իրենց հիվանդանոց տեղափոխվել է 22 երեխա, նրանցից 12-ն առաջին բուժօգնություն են ստացել ու դուրս գրվել, 10-ը դեռ պառկած են: «Չորսը վերակենդանացման բաժնում են, սակայն վիճակը բավարար է: Նրանք ավելի շատ սթրես են տարել, 1-ին և 2-րդ կարգի այրվածքներ են»,-ասաց Ա. Հայթայանը:
 

Placeholder
Առաջին տիկինն այցելել է տուժածներին