Մելիքյանը` Զոհրաբյանին. Ի հեճուկս որոշ «տաքգլուխների», ՀՀԿ-ն ամեն ինչ անում է որակյալ ընտրությունների անցկացման համար
Քաղաքական
13:10 06/05/2012

Մելիքյանը` Զոհրաբյանին. Ի հեճուկս որոշ «տաքգլուխների», ՀՀԿ-ն ամեն ինչ անում է որակյալ ընտրությունների անցկացման համար

Անդրադառնալով անձնագրերի կնիքների արագ անհետացման վերաբերյալ ահազանգերին, ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն ասել էր, թե անձնագրի վրայից թանաքով կնիքի անհետացումը կարող է հանգեցնել կրկնակի քվեարկության: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքելով վերջինիս, նշել էր. «Եթե որևէ մեկի մտքով անցնում է ստվեր գցել ընտրությունների որակի վրա, ապա դա չի հաջողվի: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում պահպանել սառնասրտություն և հիստերիկ հայտարարություններ չանել»:

Դրա հետ կապված Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանել էր. «Խիստ սառնասիրտ Էդուարդ Շարմազանովին մի խորհուրդ էլ ես կտամ. մենք թույլ չենք տա նրան և նրա թիմին սառնասրտորեն իրականացնել այն, ինչ ծրագրել են: Այս անգամ չի ստացվելու: Հուսով եմ` այս հայտարարությամբ չխախտեցի Շարմազանովի սառնասրտությունը»:

Մեկնաբանելով Նաիրա Զոհրաբյանի նշյալ հայտարարությունը, գործող պատգամավոր Գագիկ Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Ի հեճուկս որոշ «տաքգլուխների» տեղեկացնեմ, որ ՀՀԿ-ին կհաջողվի սառնասրտորեն կազմակերպել որակյալ ու թափանցիկ ընտրություններ, քնաի որ դա է պահանջում մեր հանրության, մեր պետության շահը»:

Նրա խոսքերով, «բոլոր հիստերիկ և ոչ կառուցողական փորձերը որևէ հաջողություն չեն ունենալու»:

Placeholder
Մելիքյանը` Զոհրաբյանին. Ի հեճուկս որոշ «տաքգլուխների», ՀՀԿ-ն ամեն ինչ անում է որակյալ ընտրությունների անցկացման համար