Տիգրան Սարգսյան. «Նորանկախ պետության պատմության մեջ սա լինելու է ամենաթափանցիկ ընտրությունը»
Քաղաքական
12:42 06/05/2012

Տիգրան Սարգսյան. «Նորանկախ պետության պատմության մեջ սա լինելու է ամենաթափանցիկ ընտրությունը»

Քիչ առաջ Լևոն Շանթի անվան դպրոցում՝ թիվ 10/21 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա քվեարկության էր եկել կնոջ, որդիների, դստեր և թոռնիկի հետ: Տ.Սարգսյանը քվեարկողներից 283-րդն էր։

«Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ և համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ սա լինելու է ամենաթափանցիկ ընտրությունը և մեր ընտրողները գոհ են լիենելու ամբողջ գործընթացից»,- քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը:

Իսկ այն հարցին, թե ինչպիսի Հայաստանի համար է քվեարկել, Տ.Սարգսյանը պատասխանեց. «Պայծառ»:

Placeholder
Տիգրան Սարգսյան. «Նորանկախ պետության պատմության մեջ սա լինելու է ամենաթափանցիկ ընտրությունը»