Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել համապատասխան ՀՀ Ընտրական օրենսդրությանը, հանգիստ պայմաններում, թափանցիկ, ապահովված էին բազմակարծության և ժողովրդավարության բոլոր նորմերը», - գնահատելով մայիսի 6-ին ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքը և արդյունքները լրագրողներին հայտարարեց ԱՊՀ Միջխորհրդարանական դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը:
Նա տեղեկացրեց, որ դիտորդական առաքելությունը եկել է Հայաստան վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով և սկսել է հետևել ընտրական գործընթացներին ապրիլից 16-ից և այդ գործընթացին մասնակցել է 173 դիտորդ: Մայիսի 6-ին, ըստ բանախոսի, դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելել էին մարզեր` 978 ընտրատեղամաս:
«Հայաստանում ստեղծվել էին բոլոր պայմանները, որպեսզի դիտորդները կարողանան մոնիթորինգի ենթարկեն նախընտրական գործընթացները: Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը միտված էր բարելավել, լիբերալիզացնել և բարեփոխել ընտրական գործընթացները: Դա թույլ է տվել անցկացնել ազատ և արդար ընտրություններ», - ասաց նա:
Ըստ առաքելության ղեկավարի` ընտրական հանձաժողովները ձևավորվել են օրենքներին համապատասխան և աշխատել են որակյալ և արդյունավետ, իսկ քաղաքացիները օգտագործել են ազատ ընտրելու, կամարտահայտվելու իրենց իրավունքը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին նա նշեց, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը տրամադրել է իր եթերը քաղաքական կուսակցությունների համար հավասարապես:
Վլադիմիր Գարկունը նշեց, որ այն բոլոր հաղորդումները, հայցերը, որոնք ներկայացվել են դատարաններ, քննվել են ՀՀ օրենքների շրջանակներում:
Նրա խոսքով` ընտրություններում գրանցվել են որոշ տեխնիկական թերացումներ, որոնք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես նա հիշատակեց կնիքի թանաքի հետ կապված խնդիրը: