Ինչով էր պայմանավորված ՀԱԿ-ի տոկոսների փոքր չափերով ավելացումը. պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը
Քաղաքական
15:31 07/05/2012

Ինչով էր պայմանավորված ՀԱԿ-ի տոկոսների փոքր չափերով ավելացումը. պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը

Այսօր լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքվեցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ առավոտյան 8:30-ից հետո միայն ՀԱԿ-ի տոկոսներն ավելացան փոքր չափերով և ի վերջո նրան հաջողվեց հաղթահարել 7%-ի շեմը:

ԿԸՀ նախագահ նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ ԿԸՀ աշխատանքը լիարժեք լուսաբանելու համար՝ ասելով, որ բոլորը տեսել են, թե ինչպես է այս երկու օրերին ԿԸՀ-ն աշխատել:

Ըստ նրա՝ ԿՀԸ-ի աշխատանքները առավելագույնս կազմակերպվել են թափանցիկ, որպեսզի հնարավորություն տրվեր հետևելու բոլոր գործընթացներին:

«Թվերը, որոնք ստացվում էին տեղամասերից, ստացվում էին ոչ թե մեկ ընտրատարածքի, այլ տարբեր ընտրատարածքային տեղամասերից՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպիսին է ընտրողների թիվը՝ մեծ, թե փոքր: Ուստի դրանով պայմանավորված մի թիվն ավելի շուտ է ստացվում, մյուսը՝ ավելի ուշ: Թվերը ոնց ստացվել են, նույն հաջորդականությամբ էլ անմիջապես տեղադրվել են ԿԸՀ համացանցային կայքում»,- ասաց Տ.Մուկուչյանը:

Placeholder
Ինչով էր պայմանավորված ՀԱԿ-ի տոկոսների փոքր չափերով ավելացումը. պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը