Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտի «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցում մասնակցել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին:
Նախագահը կարևորել է մայիսյան Մեծ եռատոնին նվիրված աշխատությունների և կոթողների ստեղծումը՝ այն համարելով հայրենասիրական դաստիարակության կարևոր բաղադրամասերից մեկը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: