Մրցավայր են մեկնել ուղեգիր նվաճելու նպատակով
Սպորտ
11:50 08/05/2012

Մրցավայր են մեկնել ուղեգիր նվաճելու նպատակով

Լոնդոնի օլիմպիական խաղերի կանանց բռնցքամարտի մրցաշարում ներկայացուցիչ ունենալու նպատակով է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը աշխարհի առաջնություն ուղեկցել Արմինե Սինաբյանին (60 կգ) և Աշխեն Սիմոնյանին (75 կգ): Չինաստանի Քինհուանգդավո քաղաքում է մայիսի 11-19-ը անցկացվելու առաջնությունը: Օլիմպիական ուղեգրեր կշնորհվեն 1-3-րդ տեղ գրաված մարզուհիներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Աշխարհի կանանց առաջնության ընթացքին կհետևի նաև ԱԻԲԱ-ի ներկայացուցիչ Դերենիկ Գաբրիելյանը:

Placeholder
Մրցավայր են մեկնել ուղեգիր նվաճելու նպատակով