Orange բոնուսային միավորներով կարելի է ձեռք բերել նաև ինտերնետ փաթեթներ
Տնտեսություն
11:49 08/05/2012

Orange բոնուսային միավորներով կարելի է ձեռք բերել նաև ինտերնետ փաթեթներ

Այսուհետ Orange-ի «Ամեն Ամիս» և «Խոսենք» ծառայության բաժանորդները (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) իրենց բոնուսային միավորներով կարող են ձեռք բերել ոչ միայն ցանցի ներսում և ցանցից դուրս րոպեներ և SMS-փաթեթներ, այլ նաև ինտերնետ փաթեթներ: Բոնուսային 200 միավորով կարելի է ձեռք բերել 25 ՄԲ, 350 միավորով` 50 ՄԲ, իսկ 600 միավորով` 100 ՄԲ ծավալ: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Orange կանխավճարային և հետվճարային ծառայությունների բաժանորդները բոնուսային միավորներ են կուտակում ցանցից դուրս և միջազգային համարներին կատարած և ստացած զանգերի համար, ընդ որում` յուրաքանչյուր ելքային զանգի մեկ րոպեի դիմաց` մեկ միավոր, իսկ մուտքային րոպեի դիմաց` երկու միավոր:


 

Placeholder
Orange բոնուսային միավորներով կարելի է ձեռք բերել նաև ինտերնետ փաթեթներ