Արամ Խաչատրյանի երեք ստեղծագործությունները հնչելու են մեկ համերգի ընթացքում
Մշակույթ
16:01 09/05/2012

Արամ Խաչատրյանի երեք ստեղծագործությունները հնչելու են մեկ համերգի ընթացքում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը այսօր կներկայացնի Արամ Խաչատրյանի երեք ստեղծագործություն մեկ համերգում. կկատարվեն Դաշնամուրի կոնցերտը, Ջութակի կոնցերտը և Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար: Ծրագիրը և երեկոն նվիրված են «APSARA MUSIQUE»-ի (Փարիզ) 30-րդ երաժշտական ճամփորդության տոնակատարությանը: Այա մասին տեղեկացանք նվագախմբի պաշտոնական կայքից:

Մենակատարներ են Նարե Արղամանյան (դաշնամուր), Անուշ Նիկողոսյան (ջութակ),
Ալեքսանդր Չաուշյան (թավջութակ), դիրիժոր` Էդուարդ Թոփչյան:
 

Placeholder
Արամ Խաչատրյանի երեք ստեղծագործությունները հնչելու են մեկ համերգի ընթացքում