ՕԵԿ-ը քցել է իր «ընտրողներին»
Օրվա մամուլ
10:59 09/05/2012

ՕԵԿ-ը քցել է իր «ընտրողներին»

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` «Աջափնյակ վարչական շրջանի իր ընտրողներին «Օրինաց երկիր» կուսակցությունը խոստացել էր որպես փոխհատուցում հեռախոսներ բաժանել: Սակայն հեռատեսություն էր ունեցել և ապահովության համար Աջափնյակի բնակիչներին նախ հեռախոսի քարտերն էր բաժանել, իսկ հեռախոսները թողել էր ընտրություններից հետո: Ինչպես հետո պարզվեց, իր ընտրողներից ՕԵԿ-ը մեծ հիասթափություն է ապրել և հրաժարվում է խոստացած հեռախոսների տրամադրումից: Արթուր Բաղդասարյանի հայտարարած 170 հազար ձայնի փոխարեն ստացած 82690 քվեն անչափ զայրացրել է վերջինիս, և նա հրահանգել է հեռախոսներ չտրամադրել այն մարդկանց, ում վաղօրոք հեռախոսի քարտեր էին բաժանվել»:

Placeholder
ՕԵԿ-ը քցել է իր «ընտրողներին»