Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Վիկտոր Էրդոշի հետ
Սպորտ
17:34 09/05/2012

Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Վիկտոր Էրդոշի հետ

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացվող «Բոսնա-2012» մրցաշարի 6-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց հունգարացի գրոսմայստեր Վիկտոր Էրդոշի հետ: Մելքումյանը 5,5 միավորով շարունակում է վստահորեն միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստի հիմնական մրցակիցները` գրոսմայստերներ Էրդոշը, Նաբատին, Պոստնին (Իսրայել) և միջազգային վարպետ Անտիպովը (Ռուսաստան), նրանից հետ են մնում մեկ միավորով: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ երեք տուր կա: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Մելքումյանն սպիտակներով կխաղա Պոստնիի հետ:

Placeholder
Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Վիկտոր Էրդոշի հետ