Աբրահամ. «Երջանիկ կլինեմ միայն այն ժամանակ, երբ 3 որդի կունենամ»
Սպորտ
17:41 10/05/2012

Աբրահամ. «Երջանիկ կլինեմ միայն այն ժամանակ, երբ 3 որդի կունենամ»

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ ճիշտ է համարում, երբ երեխաները բռնցքամարտով սկսում են զբաղվել 13-14 տարեկան հասակից սկսած, սակայն մինչ այդ նա խորհուրդ է տալիս լողով զբաղվել, որն ամբողջովին բացում է մկանները: Իսկ թե ինչպես է վերաբերվում աղջիկների բռնցքամարտին ինչպես կվերաբերվի, եթե իր տղան ընտրի այս ուղին, Արթուրը պատասխանեց. «Դեմ չեմ, որ աղջիկները ևս զբաղվեն բռնցքամարտով, սակայն կան շատ ավելի գեղեցիկ մարզաձևեր, որոնք սազական են աղջիկներին: Օրինակ` թենիսը: Սակայն եթե արդեն ընտրել են, ապա ոչ ոք ոչինչ այլևս չի կարող ասել: Ես չեմ ուզում, որ իմ տղան զբաղվի բռնցքամարտով, ուր մնաց` աղջիկս»:

Աբրահամը նաև անդրադարձավ Դերեկ Չիսորայի և Դևիդ Հեյի մենամարտին` կանխուգուշակելով, որ այս մարտում կհաղթի Հեյը, իսկ Չիսորայի արարքը նա շատ տգեղ քայլ որակեց:

Այն հարցին` արդյոք երջանի՞կ է, հայ մարզիկը, ի զարմանս բոլոր ներկաների, բացասական պատասխան տվեց, իսկ այնուհետև ավելացրեց. «Երջանիկ կլինեմ միայն այն ժամանակ, երբ 3 որդի կունենամ»:

Ասուլիսի վերջում Արթուրն անակնկալ մատուցեց ուսանողներին` նրանց նվիրելով իր ինքնագրերով նկարները:

Placeholder
Աբրահամ. «Երջանիկ կլինեմ միայն այն ժամանակ, երբ 3 որդի կունենամ»