Տաթևին հիվանդանոցում այցելել են ՀՀԿ պաշտոնյաներ
Օրվա մամուլ
10:03 10/05/2012

Տաթևին հիվանդանոցում այցելել են ՀՀԿ պաշտոնյաներ

«Ժողովուրդն» անդրադարձել է ՀՀԿ մի շարք պաշտոնյաների՝ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարից տուժածներին՝ Այրվածքների և ճառագայթման բժշկության կենտրոն այցելությանն ու գրել, որ հիվանդներից մեկը՝ Տաթևը, իր ծննդյան օրը հիվանդանոցում անակնկալ հյուրեր է ունեցել. «Նրան այցելության էին եկել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանը: Բազմաթիվ խոստումների շարքում ՀՀԿ-ական պաշտոնյաները չմոռացան վստահեցնել, որ աղջիկների վրա հետքեր չեն մնա, ու առողջություն ցանկանալուց հետո հեռացան»:

Placeholder
Տաթևին հիվանդանոցում այցելել են ՀՀԿ պաշտոնյաներ