Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անվճար պլաստիկ վիրահատություն՝ Հանրապետության հրապարակում պայթունից տուժածների համար (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժած այն քաղաքացիները, որոնք պլաստիկ վիրահատության կարիք ունեն, նրանց համար այդ վիրահատությունը կիրականացվի պետպատվերի շրջանակներում: Այս մասին այսօր Panorama.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ սովորաբար պլաստիկ վիրահատությունները չեն իրականացվում պետպատվերի շրջանակում:
Շ.Հունանյանը նշեց նաև, որ Երևանի բժշկական հաստատություններում մայիսի 10-ի դրությամբ բուժում է ստանում 75 քաղաքացի, որոնցից 10-ը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Նա վստահեցրեց, որ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: