ՄԻ պաշտպանը կանի ամենը ապագա հացադուլավորների համար
Իրավունք
14:33 10/05/2012

ՄԻ պաշտպանը կանի ամենը ապագա հացադուլավորների համար

ԿԸՀ տարածքում հացադուլ անող Արտավազդ Վարդանյանին, ով այս պահին էլ շարունակում է իր ակցիան, այսօր այցի է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Սակայն նրա այցից որևէ օգուտ չի եղել. Ա.Վարդանյանին տեղեկացրել է, որ իր գործը բավականին բարդ է, նա անում է ամենը, որպեսզի հաջողություն արձանագրի, սակայն կասկածում է:

Ա.Վարդանյանը տեղեկացրեց նաև, թե ՄԻ պաշտպանը նշել է, որ իր գործով թերևս ցանկալի արդյունքի չհասնեն, բայց նա ամենը կանի, որպեսզի հետագա հացադուլավորների համար պայմաններն այլ լինեն:

Placeholder
ՄԻ պաշտպանը կանի ամենը ապագա հացադուլավորների համար