Ստեփան Գրիգորյան. ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիայի ստեղծման հավանակությունը բավականին մեծ է
Քաղաքական
14:20 10/05/2012

Ստեփան Գրիգորյան. ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիայի ստեղծման հավանակությունը բավականին մեծ է

Գալիք խորհրդարանում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մասնակցությամբ կոալիցիայի կազմավորման հավանակությունը բավականին մեծ է: Անդրադառնալով խորհրդարանական ընտրությանների արդյունքներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ես համարում են, որ նման կոալիցիայի կազմավորման  հավանակությունը բավականին մեծ է: Դեպքերի մնան զարգացումը իմ կարծիքով,  բավականին տրամաբանական է և ճիշտ: ՀՀԿ-ին դա պետք է ներքին լեգիտիմության համար, և միավորվել այս ուժի հետ, նշանակում է, մեծացնել իր լեգիտիմությունը: Բոլորի համար պարզ է, որ ԲՀԿ-ն հասարակության մոտ բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում և այս ուժից  հասարակության սպասելիքները բավականին մեծ են: Եվ դա, բնականաբար, կբարձրացնի խորհրդարանի լիգիտիմությունը ԲՀԿ ունի ընդդիմախոսի, ոչ թե կոշտ ընդդիմադիրի դեր, ինչն իր հերթին, ավելի հավանական է դարձնում այս կոալիցիան: Ոչ ոք չի սիրում պետության միակուսակցական համակարգը: միջազգային հանրության կողմից այս քայլը ևս դրական կդիտվի»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի կարծիքով, եթե վերոնշյալ կոալիցիան չկայանա, ՀՀԿ-ն կարող է կոալիցիա կազմել ՕԵԿ-ի կամ էլ «Ժառանգության» հետ:

Placeholder
Ստեփան Գրիգորյան. ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիայի ստեղծման հավանակությունը բավականին մեծ է