Ռաուլն իր առաջին թիմին փրկեց սնանկացումից
Աշխարհում
14:05 11/05/2012

Ռաուլն իր առաջին թիմին փրկեց սնանկացումից

Իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլը 4000 եվրո է նվիրել իր առաջին ֆուտբոլային ակումբին` «Սան Քրիստոբալին», ով նրա համար մեծ ճանապարհ է բացել դեպի ֆուտբոլ: Այդ թիմում նա անցկացրել է երեք մրցաշրջան, իսկ այնուհետև 1990 թ. տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ակադեմիա:

Տեղեկանալով, որ իր առաջին ակումբը չի կարողանում փակել պարտքերը և գտնվում է սնանկացման եզրին, Ռաուլը նրա հաշվին փոխանցել է 4000 եվրո: Այս մասին հայտնում է «AS»-ը:

Placeholder
Ռաուլն իր առաջին թիմին փրկեց սնանկացումից