Հայտնի է դարձել Գարսիա Լորկայի սիրեկանի անունը
Մշակույթ
09:05 12/05/2012

Հայտնի է դարձել Գարսիա Լորկայի սիրեկանի անունը

Բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի գաղտնի սիրեկանը կյանքի վերջին տարիներին լրագրող և քննադատ Խուան Ռամիրես դե Լուկասն է եղել: Այս բացահայտման մասին գրում են իսպանական թերթերը: «Մութ սեր» վերնագրով վեպը, որը նվիրված է նրանց հարաբերություններին, Իսպանիայում հրատարակվելու է մայիսի 22-ին: Այն փաստը, որ Գարսիա Լորկան սիրեկան է ունեցել, որին նվիրել է իր վերջին բանաստեղծությունները, հայտնի էր, սակայն նրա անունը հայտնի է դարձել միայն այժմ:

Մանուել Ֆրասիսկո Ռեյնայի գրքում նկարագրված են բանաստեղծի ու նրա սիրեկանի հարաբերությունները, վերջինս այդ ժամանակ 17-18 տարեկան է եղել: Ռեյնայի կարծիքով, հենց Ռամիրես դե Լուկասին է բանաստեղծը նվիրել իր «Մութ սիրո սոնետները» ժողովածուն:

Placeholder
Հայտնի է դարձել Գարսիա Լորկայի սիրեկանի անունը