Գվարդիոլա. «Մեկ տարի կհանգստանամ»
Աշխարհում
12:15 12/05/2012

Գվարդիոլա. «Մեկ տարի կհանգստանամ»

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացահայտել է հաջորդ մրցաշրջանի հետ կապված իր ծրագրերը: Իսկ ավելի ճիշտ` հայտարարել է, որ պլաններ չունի:

«Ես կհանգստանամ մեկ տարի: Ոչ մի պլան չունեմ: Ոչ մի մարզչական աշխատանք,- հայտարարել է Գվարդիոլան մամուլի ասուլիսում:- Իհարկե, ինչ-որ բան ես կանեմ, բայց դժվար թե հաճախ աչքի առջև լինեմ: Ինչ վերաբերվում է Տիտո Վիլանովային, ասեմ, որ նա քաջության ու տղամարդկայնության օրինակ ցույց տվեց` համաձայնվելով ընդունել թիմը: Կարծում եմ` նա երկար կաշխատի «Բարսելոնում», և ամեն ինչ շատ լավ կլինի»:

Placeholder
Գվարդիոլա. «Մեկ տարի կհանգստանամ»