«Կենտրոն»-ին փակո՞ւմ է սպառնում
Օրվա մամուլ
09:18 12/05/2012

«Կենտրոն»-ին փակո՞ւմ է սպառնում

«Հրապարակն» անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից «Լռության օրը» խախտելու համար «Կենտրոն» հեռուստաընկերությունը 1 միլիոն դրամով տուգանելու փաստին` գրել է. «Չնայած այս 1 միլիոն դրամը «Կենտրոնի» սեփականատիրոջ համար մեծ գումար չէ, սակայն, մեր տեղեկություններով, «Կենտրոնում» խիստ վախեցած են այս որոշումից և սկսել են աննախադեպ նախազգուշական միջոցներ ձեռնարկել` իբր «հեռուստաընկերության փակվելը» կանխելու համար: Կարելի է ենթադրել, որ համարձակության այն չնչին դրսևորումները, որ երևում էին ԲՀԿ եթերում, իսպառ կվերանան»:

Placeholder
«Կենտրոն»-ին փակո՞ւմ է սպառնում