«Ատլետիկի» երկրպագուները Բուխարեստը խառնել են Բուդապեշտի հետ
Աշխարհում
17:23 14/05/2012

«Ատլետիկի» երկրպագուները Բուխարեստը խառնել են Բուդապեշտի հետ

Բիլբաոյի «Ատլետիկի» ավելի քան 400 երկրպագուներ չեն կարողացել ներկա գտնվել Եվրոպայի լիգայի եզրափակչին, որտեղ իրենց սիրելի թիմն ուժերն էր չափում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Բասկյան թիմի երկրպագուները Բուխարեստի փոխարեն մեկնել էին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ: Հասկանալով իրենց սխալը` նրանք փորձել են գնացքով կամ ավտոբուսով ուղևորվել արդեն Բուխարեստ, սակայն նրանց դա չի հաջողվել, քանի որ ամենամոտ ուղերթը եղել է միայն խաղից մի քանի ժամ անց:

Placeholder
«Ատլետիկի» երկրպագուները Բուխարեստը խառնել են Բուդապեշտի հետ