Ալեքս ֆերգյուսոնը բարկացած է
Աշխարհում
16:41 14/05/2012

Ալեքս ֆերգյուսոնը բարկացած է

Որքան էլ դժվար էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս ֆերգյուսոնի համար, այնուամենայնիվ նա ստիպված էր շնորհավորել իր հարևաններին` «Մանչեսթեր Սիթիին»` չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Բայցևայնպես, մասնագետն առիթը բաց չէր թողել հիշեցնելու նրանց Անգլիայի ֆուտբոլային պատմությունը:

«Անչափ դժվար էր նման պայմաններում զիջել չեմպիոնի տիտղոսը, սակայն 26 տարիների ընթացքում ես շատ թռիչքներ և անկումներ եմ ունեցել:

«Մանչեսթեր Յունայթեդը» հզոր ակումբ է, ամենալավն այս երկրում, և «Մանչեսթեր Սիթիին» հարյուրամյակներ են հարկավոր, որպեսզի կարողանա հասնել մեզ: Իմ թիմի համար սա հերթական փորձությունն էր: Մենք պատրաստ ենք հպարտորեն անցնել այս ամենի միջով»,- հայտարարել է շոտլանդացին:

Placeholder
Ալեքս ֆերգյուսոնը բարկացած է