Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը 50 տարեկան է. Բ. Սահակյանը պատվավոր կոչումներ է շնորհել
Մշակույթ
14:25 14/05/2012

Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը 50 տարեկան է. Բ. Սահակյանը պատվավոր կոչումներ է շնորհել

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար այսօր Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ դաշնամուրի դասատու, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Համեստ Ավանեսյանին, ով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչն է, նաև Վագիֆ Գրիգորյանին, ով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի փողային բաժնի դասատու է, Պավել Ղարաբեկյանին, ով ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի և ժովորդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ է:

 

Placeholder
Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը 50 տարեկան է. Բ. Սահակյանը պատվավոր կոչումներ է շնորհել