Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԹԱՐ առևտրային ցանցում մեկնարկել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին»: Նախագծի կարգախոսն է «ուզում եմ ապրել» և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:
«ՍԹԱՐ» առևտրային ցանցի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակցիան կտևի մինչև ամսվա վերջ և կընթանա մի քանի ուղղությամբ: Նրա շրջանակում, ցանցի սուպերմարկետներում կտեղադրվեն դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան նվիրատվություն կատարել հիմնադրամին: Նախագիծը կիրականացվի նաև առցանց` ՍԹԱՐ-ի ֆեյսբուքի էջում: Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են ցանկացած պահի միանալ նախագծին և համապատասխան բաժնում թողնել հաղորդագրություն բարեգործական ակցիաների կարևորության մասին: Յուրաքանչյուր հաղորդագրության դիմաց ՍԹԱՐ-ը բարեգործական ֆոնդին կփոխանցի 50 դրամ:
««Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան ՍԹԱՐ առևտրային ցանցի նախաձեռնությունն է, որն իրականացվում է արդեն 4-րդ տարին: Այն մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Երեխաները մեր ապագան են, հետևաբար օգնության ձեռք մեկնելով նրանց` մենք ներդրում ենք կատարում երկրի ապագայի մեջ: Կարծում ենք, որ մեր ֆեյսբուքի էջում այս անհետաձգելի հարցի շուրջ ծավալվող քննարկումների շնորհիվ կգրավենք հասարակայնության ուշադրությունը, ինչի արդյունքում ևս մեկ անգամ կընդգծվի դրա կարևորությունը»,- մեկնաբանեց ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը:
Նշենք, որ նախագծին աջակցել ցանկացողները կարող են նաև նվիրատվություն կատարել` փոխանցելով գումար հատուկ հաշվեհամարին (Էյչ Էս Բի Սի Հայաստան 001 050 525 003).
Հավաքված բոլոր միջոցները հունիսի սկզբին կփոխանցվեն «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին»: Այդ կապակցությամբ կկազմվի հաշվետվություն, որը կհրապարակվի ընկերության պաշտոնական կայքէջում (www.star.am) և ֆեյսբուքի էջում (https://www.facebook.com/starsupermarket):