Հյուսթոնի ընտանիքի կյանքը բաց է լինելու բոլորի համար
Մշակույթ
09:17 14/05/2012

Հյուսթոնի ընտանիքի կյանքը բաց է լինելու բոլորի համար

Ուիթնի Հյուսթոնի ազգականները նկարահանվելու են ռեալիթի-շոուում, որը եթեր է հեռարձակվելու ամերիկյան կաբելային հեռուստատեսություններից մեկով, գրում է The Washington Post-ը: Հաղորդման գլխավոր հերոսը Հյուսթոնի հարսն է լինելու՝ Փեթ Հյուսթոնը, ով նաև երգչուհու մենեջերն է եղել: Բացի այդ, հաղորդման մեջ կլինի նաև Հյուսթոնի դուստրը՝ Բոբբի Քրիստինան: Շոուում կնկարահանվեն նաև երգչուհու զարմուհին, եղբայրը և մայրը: Շոուի աշխատանքային անվանումն է «Հյուսթոնի ընտանիքի քրոնիկոնը»: Հաղորդման ընթացքում ցուցադրվելու է թե ինչպես է Հյուսթոնի ընտանիքը ապրում նրա մահվանից հետո:

Placeholder
Հյուսթոնի ընտանիքի կյանքը բաց է լինելու բոլորի համար