ԲՀԿ-ում քաստինգը շարունակվում է
Օրվա մամուլ
09:31 15/05/2012

ԲՀԿ-ում քաստինգը շարունակվում է

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, մոտ օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտարարի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին: «Նշենք, որ ԲՀԿ-ում միանշանակ չի ընկալվել կոալիցիա կազմելու մասին քննարկումը: ԲՀԿ քաղաքական որոշ դեմքեր հրապարակային դեմ են արտահայտվել ԲՀԿ-ի` կոալիցիայի մեջ մտնելու մասին քննարկումներին: Եղել են, սակայն, այնպիսիները, որոնք Գագիկ Ծառուկյանին ասել են, թե ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատությամբ բարելավել է իր դիրքերը, ուստի` կոալիցիա գնալու դիմաց պետք է Սերժ Սարգսյանից ևս երկու նախարարի և երկու մարզպետի պորտֆել «պոկել»»,- գրում է թերթը և ավելացնում, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ցուցակի մինչև 63-րդ համարը «մաքրել» է. «Եվ չնայած դրան` դեռևս ամբողջական չէ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձողների ցուցակը: Եվս երկու տեղի համար «քաստինգը» շարունակվելու է, որին մասնակցելու են 63-րդ համարից հետո եկողները»:

Placeholder
ԲՀԿ-ում քաստինգը շարունակվում է