Հաքքարիի հայկական եկեղեցին` գանձախույզների թիրախ
Տարածաշրջան
12:10 15/05/2012

Հաքքարիի հայկական եկեղեցին` գանձախույզների թիրախ

Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Քոնաք գյուղում գտնվող հայկական եկեղեցին գանձախույզների համար թիրախ է դարձել: Վերջիններս թանկարժեք իրեր գտնելու մարմաջով փորման աշխատանքներ են կատարել եկեղեցու ներսում և շրջակայքում:

Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը, դրանից հետո նահանգային իշխանությունները պահպանության տակ են առել ավելի քան մեկ դար առաջ կառուցված եկեղեցին: Հաքքարիի նահանգային խորհրդի անդամները իշխանություններին պահանջ են ներկայացրել պատմական այդ եկեղեցին րոպե առաջ վերականգնելու մասին:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքը հայտնում է, որ նահանգային խորհրդի անդամն Օզչելիք Յըլդըզը պատրաստվում է եկեղեցու անբերակարգ վիճակի մասին զեկույց կազմել և ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջութան նախարար Էրթուղրուլ Գյունային:

Յըլդըզը լրագրողներին հայտնել է, որ հայկական եկեղեցին այնքան երկար ժամանակ է անտեր ու անխնամ մնացել, որ վերածվել է ավերակի: Նա նաև նշել է, որ մտադիր են եկեղեցու վերականգման հարցը քննարկման առարկա դարձնել Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM):

Placeholder
Հաքքարիի հայկական եկեղեցին` գանձախույզների թիրախ