Անտիվարդանիկ. Արման Սահակյանը` Գյումրիի քաղաքապետ
Օրվա մամուլ
09:24 15/05/2012

Անտիվարդանիկ. Արման Սահակյանը` Գյումրիի քաղաքապետ

«Հայկական ժամանակը» գրում է, որ Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այդ պաշտոնում փոխարինելու է թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Արման Սահակյանը: Վերջինս մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում այդ ընտրատարածքում պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: «ՀՀԿ-ում նման պարտության թիվ մեկ պատասխանատու համարում են Վարդան Ղուկասյանին: Գյումրիի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի կամ 9-ին կամ 16-ին: Վարդան Ղուկասյանը ՀՀԿ ցուցակի 76-րդ համարն է, և ինչպես հայտնում են հանրապետական մեր աղբյուրները, ենթադրվում է, որ նրան կտանեն խորհրդարան, իսկ Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրություններ կանցկացնեն»,-նշում է թերթը:

Placeholder
Անտիվարդանիկ. Արման Սահակյանը` Գյումրիի քաղաքապետ