Մահացել է մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսը
Մշակույթ
09:50 16/05/2012

Մահացել է մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսը

Մեքսիկայում 83 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող ու հրապարակախոս Կառլոս Ֆուենտես: Նա մահացել է մայրաքաղաքի «Անխելես դե Պեդրեգալ» հիվանդանոցում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Գրողը ծնվել էր 1928 թվականի նոյեմբերի 11-ին Մեքսիկայում, դիվանագետի ընտանիքում: Կարիերան նա սկսել է որպես լրագրող, խմբագրել ամսագրեր: Նաև աշխատել է որպես դիվանագետ ու իր երկիրը ներկայացրել Ֆրանսիայում: Հայտնի է նրա «Առտեմիո Կրուսի մահը» վեպը:

Placeholder
Մահացել է մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսը