Ռազմական հոգեբան. Արցախը տարածաշրջանում խաղաղության երաշխավորողներից մեկն է
Քաղաքական
13:07 16/05/2012

Ռազմական հոգեբան. Արցախը տարածաշրջանում խաղաղության երաշխավորողներից մեկն է

«Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած զորահանդեսը ցույց տվեց, որ Արցախի բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանական մարտերի, այլ` իրականացնելով հակահարձակում` տեղափոխել ռազմական գործողությունները հակառակորդի տարածք»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Ըստ բանախոսի` Արցախի այսօրվա բանակը թե իր մարտունակությամբ և թե տեխնիկապես պատրաստ է դիմակայել հակառակորդի հարձակմանը և ապահովել մարտավարական առավելություն, և դա գիտակցում են նաև Բաքվում:

«Արցախի պաշտպանության բանակի հրամանատարները բազմիցս են հայտարարել, որ ռազմական գործողությունների վերսկսման գործում որպես բնական սահման հանդես կգա Քուր գետը: Հասկանալով դա, Ադրբեջանի իշխանությունները ամրություններ են կառուցում թիկունքում»,-ասաց նա:

Բանախոսը գոհունակությամբ նշեց, որ շքերթի օրը շարքերով անցան Արցախյան բանակի հրամանատարական կազմի նոր սերունդի ներկայացուցիչները: Նա նաև կարևորեց այն, որ սերժանտական շրջանակներում անցում է կատարվում դեպի պայմանագրային ծառայություն:

Ջամալյանն ընդգծեց, որ ներկայումս Արցախը տարածաշրջանում դարձել է ռազմավարական կարևոր միավոր, որը նաև խաղաղության երաշխավորողներից մեկն է: Նրա խոսքով` արտաքին միջամտությամբ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ցանկացած փոփոխություն կարող է կոտրել այս նուրբ հավասարակշռությունը:

Placeholder
Ռազմական հոգեբան. Արցախը տարածաշրջանում խաղաղության երաշխավորողներից մեկն է