«Եվրատեսիլ-2012». Լրագրողների քվեարկության արդյունքներով ռուս տատիկներն առաջինն են
Մշակույթ
09:16 16/05/2012

«Եվրատեսիլ-2012». Լրագրողների քվեարկության արդյունքներով ռուս տատիկներն առաջինն են

«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովսկի տատիկներ» խումբը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում, իսկ առաջին փորձից նրանց նկատմամբ ուշադրությունն էլ ավելի է աճել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Մրցույթը լուսաբանող լրագրողների շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով, նրանք առաջին տեղն են զբաղեցրել:

«Տատիկները» ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ հաղթելու դեպքում ցանկանում են, որ հաջորդ տարի մրցույթն անցկացվի իրենց հայրենի գյուղում: «Մենք պատրաստ ենք ընդունել մրցույթը մեզ մոտ` Բուրանովոյում»,- ասել է խմբի գեղարվեստական ղեկավար, «տատիկներից» ամենաերիտասարդը` 43-ամյա Օլգա Տուկտարևան:

Բաքու են մեկնել խմբի բոլոր 8 անդամները, բայց, մրցույթի կանոնների համաձայն, ելույթ են ունենալու միայն 6-ը: Տատիկների ինքնազգացողությունը գերազանց է: Ռուսական պատվիրակության կազմում կա նաև բժիշկ, ով հետևում է երգչուհի տատիկների առողջությանը:

Մրցույթը կայանալու է մայիսի 22-26-ը: Ռուս տատիկները ելույթ են ունենալու առաջին կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 22-ին:

Placeholder
«Եվրատեսիլ-2012». Լրագրողների քվեարկության արդյունքներով ռուս տատիկներն առաջինն են