Ոտքերը մեխած քաղաքացուն անձնագիր են տվել. Նա գրանցված է Կոմայգում (Տեսանյութ)
Հասարակություն
12:12 16/05/2012

Ոտքերը մեխած քաղաքացուն անձնագիր են տվել. Նա գրանցված է Կոմայգում (Տեսանյութ)

Մայիսի 3-ին Հանրապետության հրապարակի հարևանությամբ սեփական ձեռքերով ոտքերը փայտե կտորներին մեխած Գրիգոր Շագոյանը երեկ անձնագիր է ստացել:

Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքացին, ով արդեն մի քանի օր ապրում է Հաղթանակ թաղամասում գտնվող անօթևանների կացարանում: Շագոյանին գրանցել են Կոմայգու տարածքում` Զաքյան փողոցում:

Շագոյանն ասաց, կացարանում իրեն լավ է զգում, բժիշկն ամեն օր` այդ պահին էլ, փոխում է վիրակապը, ստուգում վերքը, դրանք լավանում են: «Փառք աստծու, լավ եմ, չեմ դժգոհում»,-ասաց Շագոյանը:

Հիշեցնենք, որ 51 տարեկան այս տղամարդը կյանքի մեծ մասը` 30 տարի 80 ամիսն անցակցրել է անազատության մեջ: Վերջին անգամ քրեակատարողական հիմնարկը լքել է մոտ երեք ամիս առաջ: Դուրս է եկել, մայրն ու եղբայրն արդեն մահացած են եղել, իսկ մինչ այդ վաճառել են տունը: Երեք ամիս շարունակ քնել է Հրազդանի ձորում, թափառել այգիներում, սնվել նրանով, ինչ տվել են նախկինում իր հետ անազատության մեջ եղած ընկերներն ու անծանոթները:

Բանտում գտնվելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետն էր լրացել, ասում է, հրաժարվում էին անձնագիր տրամադրել: Ոտքերը մեխելով նա իր բողոքն էր արտահայտել հենց անձնագիր չտալու դեմ:

Քաղաքացին արդեն անձնագիր ունի, իսկ Panorama.am-ի ջանքերով ՄԻՊ ներկայացուցչի միջամտությամբ նա այժմ ապրում է անօթևանների հանրակացարանում: Այստեղ, ըստ օրենքի, նա կարող է ապրել երկու ամիս, իսկ դրանից հետո նրան ու այնտեղ հայտնված մյուս բախտակիցներին կրկին սպառնում է փողոցում հայտնվելու վտանգը:

Շագոյանի վերաբերյալ լուրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հրապարակումներում

Հրապարակի հարևանությամբ քաղաքացին սեփական ձեռքերով մեխել է ոտքերը

Ոտքերը մեխած քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է

Նոր մանրամասներ ոտքերը մեխած Գրիգորից. Այսօր նա կդիմի սոցնախարարություն

Ոտքերը փայտին մեխած քաղաքացին կապրի անօթևանների կացարանում 

Placeholder
Ոտքերը մեխած քաղաքացուն անձնագիր են տվել. Նա գրանցված է Կոմայգում (Տեսանյութ)