Հրայր Թովմասյան. «Մի երկու օր էլ սպասեք՝ կլինեն քաղաքական որոշումներ»
Քաղաքական
15:26 17/05/2012

Հրայր Թովմասյան. «Մի երկու օր էլ սպասեք՝ կլինեն քաղաքական որոշումներ»

«Մի երկու օր էլ սպասեք՝ կլինեն քաղաքական որոշումներ»: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման հարցերին, նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Իսկ այն հարցին, թե արդյոք Հրայր Թովմասյանը ցանկանում է պաշտոնավարել, նա պատասխանեց. «Իմ ցանկությունը բավականին քիչ է: Կարող է փողոցում 2000 մարդ ցանկանա ինչ-որ պաշտոն կատարել: Որոշողներն ու ցանկացողները այս պարագայում ՀՀ նախագահն ու վարչապետն են: Իմ ցանկանալն այս դեպքում որևէ նշանակություն չունի»:

Այդուհանդերձ, Հ.Թովմասյանը նկատեց, որ եթե չցանկանար պաշտոնավարեր, ապա ցանկացած ոք, այդ թվում` նախարարը, կարող էր հրաժարանի դիմում գրել:
Նա միաժամանակ նշեց, որ ըստ կարգի` հունիսի առաջին տասնօրյակում արդեն պարզ կլինի, թե ով է նոր վարչապետը, և կձևավորվի նոր կառավարությունը:

Placeholder
Հրայր Թովմասյան. «Մի երկու օր էլ սպասեք՝ կլինեն քաղաքական որոշումներ»