Ով չի դառնա պատգամավոր
Օրվա մամուլ
09:46 17/05/2012

Ով չի դառնա պատգամավոր

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստի ժամանակ կորոշի, թե ովքեր են համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, թե նախկին պատգամավորներից շատերը, անկախ իրենց ունեցած ավանդից, այս անգամ մանդատի ակնկալիքներ չպետք է ունենան: Այդ ցանկում են ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Վազգեն Կարախանյանը, Հովհաննես Սահակյանը և այլոք:

Թերթի հետ զրույցում Հովհաննես Սահակյանն ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի և ավելացրել, որ յուրաքանչյուրն իր աշխատանքի դիմաց կստանա իր արժանի տեղը` լինի գործադիրում, թե ԱԺ-ում:
Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշել է, որ ինքը 119-րդ համարն է, և գուցե իր հերթը չհասնի պատգամավոր դառնալ:

Placeholder
Ով չի դառնա պատգամավոր