Յայա Տուրե. «Մոուրինյոյից հեռախոսազանգ չեմ ստացել»
Աշխարհում
13:33 17/05/2012

Յայա Տուրե. «Մոուրինյոյից հեռախոսազանգ չեմ ստացել»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի ինքն առաջարկ է ստացել Մադրիդի «Ռեալից»: Ֆուտբոլիստը հրապարակավ հայտարարել է, որ իրեն ամեն ինչ դուր է գալի իր ներկայիս ակումբում:
«Ի՞նչ կարող եմ ասել: Մոուրինյոյից հեռախոսազանգ չեմ ստացել: Երբ «Ռեալի» հետաքրքրությունը շոշափելի կդառնա, այն ժամանակ էլ կխոսենք այդ մասին: Ներկա պահին ցանկանում եմ շարունակել հաղթել, ինչպես նաև կատարելագործել իմ խաղը»,- ասել է Տուրեն:

Placeholder
Յայա Տուրե. «Մոուրինյոյից հեռախոսազանգ չեմ ստացել»