Սերգո Կարապետյանը Իսրայելում է
Տնտեսություն
17:25 17/05/2012

Սերգո Կարապետյանը Իսրայելում է

Իսրայելում գտնվող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմասնակցի Թել Ավիվում կայանալիք «Ագրիտեք» 18-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:

ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, միջոցառման շրջանակներում կկայանա նախարարական կլոր սեղան, որին կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը: Մայիսի 18-ին նախատեսված է Սերգո Կարապետյանի հադիպումը Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Այցի առաջին օրը ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարն, ի պատիվ Հայաստանի իր գործընկերոջ, կազմակերպել է ընդունելություն: Երեկ Սերգո Կարապետյանին ուղեկցել են նաև գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարության գիտահետազոտական ինստիտուտներ:

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Իսրայելի անասնապահական, ձկնաբուծական, ջերմոցային տնտեսություններում, այցելել պտղաբուծական ու խաղողագործական ձեռնարկություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարարին ծանոթացրել են նաև մաշավների և կիբուցների գործունեությանը:

 

Placeholder
Սերգո Կարապետյանը Իսրայելում է