Փրկարարները օձ էին փնտրում
Հասարակություն
19:24 17/05/2012

Փրկարարները օձ էին փնտրում

Այսօր` ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի թիվ 42 տանը բնակիչները նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել Ապարան քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մանրակրկիտ ուսումնասիրել են տան տարածքը. օձ չի հայտնաբերվել:
 

Placeholder
Փրկարարները օձ էին փնտրում