Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջան 2011-2012-ի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստն է
Սպորտ
15:57 18/05/2012

Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջան 2011-2012-ի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստն է

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքի հարցման արդյունքում ճանաչվել է 2011-12 թթ. մրցաշրջանի թիմի լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցել են 1250 ֆուտբոլասերներ:

Մխիթարյանը ստացել է ձայների 37.92 տոկոսը (474 ձայն): 2-րդ տեղում հայտնված Ռումինիայի հավաքականի պաշտպան Ռազվան Ռացն արժանացել է ձայների 33.36 տոկոսին։ Լավագույն եռյակը 5.52 տոկոս ձայնով երզափակել է բրազիլացի կիսապաշտպան Վիլյանը։

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջան 2011-2012-ի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստն է