Ինչո՞ւ առավոտից չի գործում «ԱրմենՏել»-ի բջջային կապը
Տնտեսություն
10:20 18/05/2012

Ինչո՞ւ առավոտից չի գործում «ԱրմենՏել»-ի բջջային կապը

Այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվում էին այդ պահին 2G (GSM) ցանցում նկատվում էին խնդիրներ ելքային զանգերի հետ:

«ԱրմենՏել» ընկերությունից պարզաբանում են, խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումն կարգավորող սարքերից մեկի խափանման հետ: Այս պահին վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է:

Ընկերությունը խորհուրդ է տալիս բաժանորդներին, ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

 

Placeholder
Ինչո՞ւ առավոտից չի գործում «ԱրմենՏել»-ի բջջային կապը