ՀԱԿ-ի դիմումը ՍԴ-ն կքննի հաջորդ շաբաթ
Իրավունք
17:09 19/05/2012

ՀԱԿ-ի դիմումը ՍԴ-ն կքննի հաջորդ շաբաթ

ՀՀ սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա քննության ընդունել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը։

ՍԴ մամուլի ծառայության հաղորդմամբ` դատարանը որոշել է նաև սույն գործի դատաքննությունը նշանակել մայիսի 25-ին, ժամը 10:00-ին։

Նախորդող հրապարակում` Հայ Ազգային կոնգրեսը դիմեց Սահմանադրական դատարան

 

Placeholder
ՀԱԿ-ի դիմումը ՍԴ-ն կքննի հաջորդ շաբաթ