Գործակալ. «Մոուրինյոն երբեք չի հարգել Գագոյին»
Աշխարհում
13:46 19/05/2012

Գործակալ. «Մոուրինյոն երբեք չի հարգել Գագոյին»

Արգենտինացի ֆուտբոլիստ Ֆերնանդո Գագոն չի ցանկանում վերադառնալ «Արքայական» ակումբ: Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանն անցկացրել է «Ռոմայում», որտեղ հանդես է գալիս վարձավճարով: Այժմ հռոմեական թիմը բանակցություններ է վարում «Ռեալի» հետ, որպեսզի գնի Գագոյի տրանսֆերը:

«Մոուրինյոն երբեք չի հարգել Ֆերնանդոյին: Գագոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և արժանի է հարգանքի ու լավ վերաբերմունքի: Պորտուգալացի մասնագետը մշտապես խուսափում էր Գագոյից, և նրա համար ժամանակ չէր գտնում»,- հայտարարել է Գագոյի գործակալ Մարսելո Լոմբիլյան:

«Ֆերնանդոն շատ օրինակելի վարքագիծ ունի, նա մշտապես կատարել է մարզչի հանձնանարությունները ու մեծ եռանդով աշխատել խաղադաշտում: Նման անհարգալից վերաբերմունքի պատճառով նա չի ցանկանում վերադառնալ «Ռեալ»: «Ռոման» այժմ բանակցություններ է վարում իսպանացիների հետ: Մնում է լուծել տրանսֆերի հետ կապված որոշ մանրամասներ»,- ավելացրել է գործակալը:

Placeholder
Գործակալ. «Մոուրինյոն երբեք չի հարգել Գագոյին»