«ՏաԹևեր»-ի աշխատանքը վերականգնված է
Տնտեսություն
15:51 19/05/2012

«ՏաԹևեր»-ի աշխատանքը վերականգնված է

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 19-ի ժամը 15:00-ի դրությամբ ճոպանուղու աշխատանքը վերականգնված է:

«Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹևեր»-ը գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել էին, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չէր գործում: Տեղացի և շվեյցարացի մասնագետների ջանքերով կարճ ժամանակահատվածում կարգաբերվեցին կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը:

Նախորդող հրապարակում` Կայծակը վնասել է «ՏաԹևեր» ճոպանուղին

 

Placeholder
«ՏաԹևեր»-ի աշխատանքը վերականգնված է