Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն Հայաստանի և Օմանի միջև: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Օմանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յուսուֆ Ալ-Հարթին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, սա առաջին քաղաքական խորհրդակցությունն է երկու երկրների միջև, և կողմերը համոզվածություն հայտնեցին, որ այս խորհրդակցությունը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու համար ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացումը:
Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք խնդիրների: Փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է նաև Արցախյան հիմնահարցի շուրջ առկա զարգացումներին: