Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին
Քաղաքական
13:42 21/05/2012

Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին

Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երևանին, այսօր կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը, հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան:

«Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և եթե Հայաստանի նկատմամբ իրականացվեն ոչ բարիդրացիական քայլեր, ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին»,- նշեց Ն. Բորդյուժան:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում ՀԱՊԿ կազմավորման 20-ամյակին նվիրված՝ կազմակերպության խորհրդի հոբելյանական նստաշրջանի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր, որում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հարցին:

Հռչակագրում մասնավորապես ասվում է. «Կարևորելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու կարևորությունը` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների և նորմերի հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:

 

Placeholder
Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին