Դել Պիերոն ափսոսում է, որ կարիերան «Յուվենթուսում» ավարտել է պարտությամբ
Աշխարհում
15:03 21/05/2012

Դել Պիերոն ափսոսում է, որ կարիերան «Յուվենթուսում» ավարտել է պարտությամբ

«Յուվենթուսի» վետերան Ալեսանդրո դել Պիերոն, ով թուրինյան ակումբի մարզաշապիկով վերջին անգամ ասպարեզ դուրս եկավ «Նապոլիի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում, նշել է, որ հպարտ է այն ամենով, ինչին 19-ամյա կարիերայի ընթացքում հասել է «Ծեր սինյորայի» կազմում:

«Իհարկե, ափսոսում եմ, որ պարտվեցինք այս եզրափակչում,- դել Պիերոյի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Միշտ էլ ցավալի է, երբ մրցանակից մեկ քայլ առաջ կանգնում ես: Բայց, միևնույն է, ես հպարտ եմ այն ամենով, ինչին հասել եմ «Յուվենթուսում»: Դրանք ֆանտաստիկ տարիներ էին»:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» հետ հանդիպումը դել Պիերոյի համար 705-րդն էր «Յուվենթուսի» կազմում: Սպասվում է, որ 37-ամյա հարձակվողը, ում թուրինյան ակումբը նոր պայմանագիր չի առաջարկել, կարիերան կշարունակի արտասահմանում:

Placeholder
Դել Պիերոն ափսոսում է, որ կարիերան «Յուվենթուսում» ավարտել է պարտությամբ